ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Ասում են...

Ասում են...
10.11.2020 | 00:08

...թե մինչ մենք ներ­սում ո­մանց փոր­ձում ենք հաս­կաց­նել հայ-ռու­սա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի կարևո­րու­թյունն ու բնա­կան անհ­րա­ժեշ­տու­թյու­նը, թուրք-ադր­բե­ջա­նա­կան քա­րոզ­չու­թյու­նը Ռու­սաս­տա­նում ար­դեն լայն լսա­րան­ներ է գրա­վում։ Բա­վա­կա­նին մեծ աշ­խա­տանք­ներ են այս ա­ռու­մով ի­րա­կա­նաց­վում, քա­րոզ­չա­կան ողջ հոս­քե­րով փորձ է ար­վում ադր­բե­ջա­նա­մետ տե­ղե­կու­թյուն­ներ տա­րա­ծել։ Թշ­նա­մին և պե­տա­կան ինս­տի­տուտ­նե­րի, և հան­րա­յին կար­ծի­քի ձևա­վոր­ման վրա մեծ ճն­շում է գոր­ծադ­րում։ Իսկ պատ­կե­րաց­րեք, թե այս թեժ ի­րա­վի­ճա­կում մեր ներ­սի ռու­սա­տյաց­նե­րը ինչ մեծ լա­վու­թյուն են ա­նում նրանց։

Դիտվել է՝ 381927

Մեկնաբանություններ